Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կշարունակի աշխատել թիմում միայն Չեմպիոնների լիգայում հաղթելու դեպքում:
COPE-ի տեղեկություններով, ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին դուր է գալիս Ալոնսո - Արբելոա տանդեմը. առաջինը հաջողությամբ աշխատում է Լևերկուզենի «Բայերում», երկրորդը՝ «Ռեալի» Մ19 թիմում:
Նշվում է, որ Իսպանիայի գավաթի խաղարկությունում հաղթելը բավարար չի լինի իտալացի մասնագետի աշխատանքը դրական գնահատելու համար:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայում «Ռեալը» դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ մրցակիցը «Մանչեսթեր Սիթին է»:
Fanat, Realmadrid.am