Էդեն Ազարը չի մասնակցել Մադրիդի «Ռեալի» վերջին չորս հանդիպումներին։ Սա իհարկե վատ ցուցանիշ է այնպիսի ֆուտբոլիստի համար, ով բոլորից շատ է աշխատավարձ ստանում թիմում։
Այսօր «Ռեալը» ՉԼ-ի խմբային փուլի շրջանակում մրցակցի հարկի տակ ուժերն է չափելու «Շախտյորի» հետ։
Կարլո Անչելոտին նախախաղային մամլո ասուլիսի ընթացքում խոսել է Ազարի՝ դաշտ դուրս գալու հնարավորության մասին։
«Միգուցե նա խաղա, միգուցե՝ ոչ։ Ես դեռևս չեմ կողմնորոշվել կազմի հարցում։ Ամեն բան պարզ կլինի, երբ զրուցեմ բժշկական անձնակազմի հետ». նշել է Անչելոտին։
Հիշեցնենք, որ Ազարը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել «Սելթիկի» դեմ կայացած խաղում, որտեղ նա կարողացավ դառնալ նաև գոլի հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am