Հոդվածներ

Մոդրիչ. «Ինձ 27 տարեկան եմ զգում»
17.03.2021
1857 0

«Ատալանտայի» դեմ պատասխան խաղից հետո Լուկա Մոդրիչը կիսվել է իր տպավորություններով։ 

«Զիդանը խնդրել էր մեզ ավելի բարձր պրեսինգ կիրառել։ Մենք դա արեցինք, և այն մեզ մեծ վստահություն հաղորդեց։ 

Ինձ 27 տարեկան եմ զգում։ Չեմ ուզում հիշել իմ իրական տարիքի մասին։ Կարևոր չէ, թե ինչ է գրված քո անձնագրում, կարևորն այն է, թե ինչպես ես դու խաղում խաղադաշտում։ Ես ամեն օր աշխատում եմ այս թիմում մնալու համար և դեռ բարձր մակարդակում խաղալու ծարավ ունեմ։

Նախորդ երկու մրցաշրջաններում մեզ չէր հաջողվել դուրս գալ 1/4 եզրափակիչ, և այս խաղում հաղթելը մեծ կարևորություն ուներ մեզ համար։ Մենք դեռ երկար կարող ենք առաջ գնալ». ասել է Մոդրիչը։

Los Merengues, Realmadrid.am