«Ռեալը» հետաքրքրված է «Ռասինգի» երիտասարդ կիսապաշտպանի ծառայություններով։
As-ի տեղեկություններով, մադրիդյան ակումբը ցանկություն է հայտնել ձեռք բերել 19-ամյա Սերխիո Մարտինեսին։
Ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 3 մլն եվրո։ «Ռեալին» միանալու դեպքում նա կարող է հանդես գալ «Կաստիլիայի» կազմում կամ վարձավճարային հիմունքներով մնալ «Ռասինգում»։
Լա Լիգայի մեկնարկային տուրում Սերխիոն գոլի հեղինակ է դարձել «Վիլյառեալի» դեմ խաղում։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն