«Ռեալի» նորեկ Ջուդ Բելինգեմը իր նոր ակումբի կազմում անցկացրած առաջին մարզումից հետո կիսվել է իր տպավորություններով։
«Ինձ լավ եմ զգում և պատրաստ եմ աշխատանքի մեկնարկին։ Ծունկս արդեն լավ վիճակում է, և ես պատրաստ եմ խաղալ։
Ցանկանում եմ որքան հնարավոր է շուտ մեր երկրպագուների առաջ հանդես գալ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։ Պատրաստ եմ հաղթել». նշել է Բելինգեմը։
Los Merengues, Realmadridam