«Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան խոսել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղի մասին։
«Ինչպես և առաջին խաղում, մենք պետք է դուրս գանք խաղադաշտ ու հաղթենք։ Խաղալ նույն անձնազոհությամբ կամ նույնիսկ ավելին։ Սա բարդ մարզադաշտ է, ու երկրպագուներն ամբողջ ուժերով նրանց առաջ են մղելու։ Համեստություն և ամբիցիա. Ահա, թե ինչ է պետք մեզ այս խաղում։
Մտածում եմ, որ գիտենք, թե որքան բարդ խաղ է մեզ սպասվում և ոչ մի այլ բանի մասին մտածել չենք կարո։ Մենք պետք է հանդես գանք բարձր մակարդակով, ինչպես և առաջին խաղում, կամ նույնիսկ ավելի լավ։ Պետք է գործադրենք ողջ ուժերը, որպեսզի առաջին խաղի պես կարողանանք նրանց անհարմարություններ պատճառել». նշել է Արբելոան։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն