Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն կորցրել է վստահությունը Մադրիդի «Ռեալի» բժիշկների նկատմամբ և չի պատրաստվում վերադառնալ խաղադաշտ, քանի դեռ ամբողջությամբ չի ապաքինել վնասված ծունկը։ Այս մասին հայտնում է Footmercato-ն՝ հղում անելով Cadena SER-ին։
Աղբյուրի տվյալներով՝ ծնկի կապանների ձգվածքը հարձակվողին անհանգստացնում է դեռ դեկտեմբերից։ Ավելի վաղ նա մեկնել էր Փարիզ՝ այդ հարցով տեղի մասնագետի հետ խորհրդակցելու համար։
Ընթացիկ մրցաշրջանում Կիլիան Մբապեն բոլոր մրցաշարերում Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրած 33 խաղում դարձել է 38 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆրանսիացի հարձակվողը «Ռեալում» հանդես է գալիս 2024 թվականից։ Մինչև այդ 27-ամյա ֆուտբոլիստը խաղացել է ՊՍԺ-ում և «Մոնակոյում»։
Fanat, Realmadrid.am
Հայերեն