Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում տեղն ամրագրելուց հետո Մադրիդի «Ռեալը» մարտի 17-ին վերադարձել է մարզումներին ու պատրաստվում է «Բարսելոնայի» դեմ «Կամպ Նոուում» կիրակի կայանալիք հանդիպմանը:
Կարիմ Բենզեման ու Դավիդ Ալաբան մարզվել են ընդհանուր խմբից առանձին: Մյուս ֆուտբոլիստները կատարել են դիրքային ու տակտիկական վարժություններ՝ նախքան փոքր խաղադաշտում հանդիպում անցկացնելը:
Fenomeno, Realmadrid.am