El Chiringuito TV-ի լրագրող Խոսեպ Պեդրերոլը ներկայացրել է այն գումարի չափը, որն «Արքայական» ակումբը պատրաստ է ծախսել այս ամռանը նոր տրանսֆերներ իրականացնելու համար։ Ըստ լրագրողի «Սերուցքայինները» մոտ 400 մլն եվրո են նախատեսել։
«Ռեալն» արդեն իսկ հայտարարել է Ջուդ Բելինգեմի տրանսֆերը իրականացնելու մասին։ Գործարքը կազմել է 103+31 մլն եվրո։
Նշվում է, որ մադրիդյան ակումբը լրջորեն հետաքրքրված է նաև Հարի Քեյնի ծառայություններով։ «Տոտենհեմը» իր հարձակվողի տրանսֆերի դիմաց ցանկանում է ստանալ մոտ 130 մլն եվրո։
Los Merengues, Realmadrid.am