Երեկ Գարեթ Բեյլը հայտարարեց ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։
«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին վերհիշել է ուելսցու՝ «Բարսելոնային» խփած գեղեցիկ գոլը։
2014-ի ամպրիլին Բեյլը 85-րդ րոպեին հաղթանակ գոլ խփեց «Բարսելոնային» Իսպանիայի գավաթի եզրափակչում։ Գարեթը սեփական կիսադաշտից արագացում կատարեց և շրջանցելով Մարկ Բարտրային կարողացավ գնդակն ուղարկել մրցակցի դարպասը։ Այդ ժամանակ «Ռեալի» մարզիչը հենց Անչելոտին էր։
Իտալացի մասնագետը այդ դրվագից լուսանկար է հրապարակել և գրել.
«Շնորհակալություն, Գարեթ։ Դա անմոռանալի էր։
Բեյլն իր հերթին մեկնաբանել է գրառումը։
«Շնորհակալություն, միստեր»։
Los Merengues, Realmadrid.am