Հոդվածներ

Cadena COPE. Ռամոսն ասպետական որոշում է կայացրել
07.01.2021
8749 0

«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը, ելնելով մարզչի, խաղընկերների և երկրպագուների հանդեպ ունեցած հարգանքից, որոշել է հունվարին չբանակցել այլ ակումբների հետ: Այս մասին հաղորդում է Cadena COPE-ն:

Աղբյուրի հաղորդմամբ, իսպանացին նախընտրում է երկարաձգել պայմանագրի ժամկետն ու կարիերան ավարտել Մադրիդում:

Հիշեցնենք, որ 34-ամյա պաշտպանի՝ «սերուցքայինների» հետ գործող համաձայնագրի ժամկետն ավարտվում է 2021 թվականի ամռանը:

Ավելի վաղ նշվում էր, որ ակումբը Ռամոսին 2 տարբերակ է առաջարկել՝ 1 տարվա պայմանագիր՝ նույն, 2 տարվա պայմանագիր՝ կրճատված աշխատավարձով:

Fanat, Realmadrid.am