Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը դիտարկում է Մաուրիսիո Պոչետինոյին գլխավոր մարզչի պաշտոնում հրավիրելու հնարավորությունը։ Ինչպես հայտնում է ESPN-ը, արգենտինացի մասնագետը ընդգրկված է այն թեկնածուների թվում, որոնց ուսումնասիրում է ակումբը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Պոչետինոյի թեկնածությունը դրական է գնահատում «Սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսը։ Միաժամանակ մադրիդյան ակումբում վերլուծում են միանգամից մի քանի հնարավոր տարբերակներ։
2024 թվականի աշնանից արգենտինացին աշխատում է ԱՄՆ-ի հավաքականի հետ։ Մինչ այդ նա գլխավորել է «Չելսին», ՊՍԺ-ն և մի շարք այլ թիմեր։
Fanat, Realmadrid.am
Հայերեն