«Անժեի» գլխավոր մարզիչ Ժերալ Բատիկլի կարծիքով «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման պետք է արժանանա ոսկե գնդակին։
«Բենզեման արժանի է ոսկե գնդակին։ Կարելի է թվել շատ ֆուտբոլիստների, ովքեր արժանի են եղել դրան, բայց ցավալի կլինի, եթե նա չստանա ոսկե գնդակը։ Կարիմը իր ողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել բարձր մակարդակի վրա, իսկ նախորդ մրցաշրջանում նա փայլեց։ Բենզեման օրինակելի հարձակվող է։
Ես հնարավորություն ունեցել եմ Կարիմի հետ աշխատելու և կարող եմ ասել, որ նա բարձր մակարդակի ֆուտբոլիստ է». նշել է Ժերալը։
Հիշեցնենք, որ ոսկե գնդակի շնորհման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 29-ին։
Los Merengues, Realmadrid.am