Հոդվածներ

Մենդիի գործակալ. «Ֆերլանը Մբապեն է ձախ պաշտպանի դիրքում»
01.03.2021
907 0

Ֆերլան Մենդիի գործակալ Իվան Լի Մին Tuttosport-ի հետ զրույցի ընթացքում նշել է, թե ինչու է ձախողվել ֆուտբոլիստի՝ «Յուվենթուս» տեղափոխությունը և խոսել Մենդիի կարողությունների մասին։ 

«Մենք զրուցել ենք «Յուվենթուսի» ղեկավարության հետ, սակայն նրանք հստակ ասացին, որ այդ դիրքում արդեն ունեն Ալեքս Սանդրոյին։ 

Ճիշտն ասած, «Ռեալը» բոլոր ակումբներից ավելի շատ էր ցանկանում թիմում տեսնել Մենդիին։ Երկու տարի առաջ ես ասել էի, որ Ֆերլանը կլինի Մբապեն  ձախ պաշտպանի դիրքում, և արդյունքում ես իրավացի էի». ասել է Լի Մին։ 

Հիշեցնենք, որ Մենդին «Արքայական» ակումբի շարքերը համալրել է 2019-ի ամռանը։ Նրա տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու համար «Սերուցքայինները» 48 մլն եվրո վճարեցին «Լիոնին»։ 

Տեղափոխվել «Ռեալ», Մենդին մեկնարկային կազմից դուրս թողեց Մարսելոյին, և այժմ ձախ պաշտպանի դիրքում Զիդանի թիվ մեկ ընտրությունը հենց նա է։

Los Merengues, Realmadrid.am