Հոդվածներ

Եվրո-2024. Մադրիդիստների խաղերի ժամանակացույցը
07.07.2024
3902 0

Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը թևակոխում է վճռորոշ փուլ, որին Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներն անմասն չեն մնա:

Ստորև ներկայացնում ենք «Արքայական ակումբի» ներկայացուցիչների խաղերի ժամանակացույցը կիսաեզրափակիչում.

Եվրո-2024, կիսաեզրափակիչ

Հուլիսի 9

Իսպանիա - Ֆրանսիա

Մադրիդի «Ռեալից» Իսպանիայի հավաքականը ներկայացնում են Դանի Կարվախալը և արդեն ակումբից հեռացած Նաչոն ու Խոսելուն: Կարվախալը որակազրկման պատճառով չի կարողանա մասնակցել խաղին, իսկ Նաչոն ու Խոսելուն պատրաստ են հանդիպմանը:

Ֆրանսիայի հավաքականի կազմում «Ռեալի» ներկայացուցիչներից խաղին կարող են մասնակցել Կիլիան Մբապեն, Օրելյան Չուամենին, Էդուարդո Կամավինգան ու Ֆեռլան Մենդին:

Հուլիսի 10

Նիդերլանդներ - Անգլիա

Կիսաեզրափակիչի մյուս դիմակայությունում Մադրիդի «Ռեալն» ունի մեկ ներկայացուցիչ՝ Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը:

Հիշեցնենք, որ երկու խաղերն էլ մեկնարկելու են Երևանի ժամանակով ժամը 23:00-ին: Դիմակայությունների հաղթողները հուլիսի 14-ին կվիճարկեն Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված