Թոնի Կրոսը այլևս «Ռեալի» կազմում ամենաշատ հանդիպումներ անցկացրած գերմանացին է։
«Ատալանտայի» դեմ հանդիպումը 308-րդն էր Կրոսի համար Մադրիդի «Ռեալի» կազմում։ Այդ խաղում Կրոսը գնդակին դիպչել է 154 անգամ, ինչը լավագույն ցուցանիշն է ՉԼ-ի այս խաղարկությունում։
Այդ հանդիպումը Կրոսի հնարավորություն տվեց հավասարվել Ուլի Շտիլիկեին՝ «Ռեալի» կազմում անցկացրած խաղերի քանակով։ Կրոսը «Ռեալի» կազմում է 2014 թվականից, և այս ընթացքում նա դարձել է թիմի կարևորագույն ֆուտբոլիստներից մեկը։
Անցկացրած 308 պաշտոնական խաղերում Կրոսը դարձել է 21 գոլի հեղինակ և 3 անգամ նվաճել է ՉԼ-ի գավաթը։
Ինչ վերաբերում է Շտիլիկեին, նա «Ռեալի» կազմում անցկացրած 308 խաղերի ընթացքում դարձել է 50 գոլի հեղինակ և նվաճել 7 տիտղոս։
Los Merengues, Realmadrid.am