Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի ընտրության հարցում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Էրիկ Բային կանգ է առել ոչ թե Ռոնալդուի և Մեսսի միջև, այլ տվել է այլ պատասխան։
«Ինձ համար Ռամոսը մշտապես մեծ օրինակ է եղել։ Ես հիանում եմ նրանով, քանի որ նա շատ բան է տվել ֆուտբոլին և չի պատրաստվում սահմանափակվել ձեռք բերածով։
Իմ կարծիքով Ռամոսը ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն է». ասել է Բային։
Հիշեցնենք, որ «Ռեալի» ավագը ներկա պահին շարունակում է վերականգնվել վնասվածքից և չի կարողնա օգնել «Սերուցքայինների» առաջիկա մի քանի խաղերին։
Los Merengues, Realmadrid.am