Հոդվածներ

Կուբոն «Խետաֆեում» նույնպես չի խաղում
24.02.2021
1828 0

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմի փոփոխությունը ոչ մի կերպ դրականորեն չի անդրադարձել Կուբոյի խաղաժամանակի վրա. նա մասնակցել է «Խետաֆեի» 8 հանդիպման, որից միայն 4-ն է սկսել որպես մեկնարկային կազմի ֆուտբոլիստ (ընդհանուր առմամբ 389 րոպե):

«Բետիսի» դեմ վերջին խաղում նա 9 րոպե է անցկացրել խաղադաշտում։ Մադրիդյան արվարձանի թիմի գլխավոր մարզիչը նախապատվությունն այլ ֆուտբոլիստի է տալիս՝ ճապոնացուն թողնելով պահեստայինների նստարանին։

19-ամյա ֆուտբոլիստը հունվարին ժամանակից շուտ լքեց «Վիլյառեալը», քանի որ և՛ նա, և՛ «Ռեալը» եկել էին այն եզրահանգման, որ այդ թիմում նա խաղաժամանակի պակաս է զգում։

«Խետաֆեի» ղեկավարությունն ու անձամբ ակումբի գլխավոր մարզիչ Բորդալասը հետաքրքրվածություն էին դրսևորել երիտասարդ կիսապաշտպանի նկատմամբ ու կողմերը արագ համաձայնության էին հասել։ Բայց նոր թիմում Կուբոյի վիճակը չի փոխվել ու նա կրկին խաղաժամանակի պակաս է զգում։