Մադրիդի «Ռեալը» հետևում է «Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսի ելույթներին։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։ Հիշեցնենք, որ նա Իսպանիայի հավաքականի կազմում խփեց եզրափակչի հաղթական գոլը։
Ըստ աղբյուրի, Ֆերանը կարծում է, որ կատալոնական ակումբում հետաքրքրված չեն նրա հետ նոր պայմանագիր կնքել, իսկ գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2027 թվականին։ «Կապտանռնագույնները» նրա տրանսֆերային արժեքը գնահատում են 50 մլն եվրո։ Իսպանացու ծառայություններով հետաքրքրված է նաև «ՊՍԺ»-ն։
Նախորդ մրցաշրջանում Տորեսը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 49 հանդիպման, դարձել 21 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 50 մլն եվրո։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն