• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • ՖՖՖ-ի նախագահի թեկնածուն ակնարկել է՝ հաղթանակի դեպքում Բենզեմային հավաքական վերադարձնելու մասին

Հոդվածներ

ՖՖՖ-ի նախագահի թեկնածուն ակնարկել է՝ հաղթանակի դեպքում Բենզեմային հավաքական վերադարձնելու մասին
12.01.2021
2410 0

Մաթյո Վալբուենայի հետ հայտնի միջադեպից հետո Կարիմ Բենզեման չի հրավիրվել Ֆրանսիայի ազգային հավաքական։ 

Le Figaro-ի փոխանցմամբ, Միշել Մուլենը ակնարկել է 33-ամյա ֆուտբոլիստին հավաքական վերդարձնելու մասին, եթե նա կարողանա հաղթել Ֆրանսիայի ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահական ընտրություններում։ 

«Ինչ վերաբերում է Բենզեմային հավաքական հրավիրելուն, կասեմ մեկ բան. Դեշամը ֆեդերացիայի աշխատակից է։ Եթե ղեկավարությունը նրան ասի, որ Բենզեման պետք է խաղա հավաքականում, ապա Դեշամը պետք է հրավիրի նրան». ասել է Միշել Մուլենը։

Հիշեցնենք, որ Կարիմ Բենզեման վերջին անգամ Ֆրանսիայի հավաքականի կազմում հանդես է եկել 2015 թվականին։

Los Merengues, Realmadird.am