Այսօր կայանալիք «Ատալանտայի» դեմ խաղը պատմական նշանակություն կունենա «Ռեալի» համար։ «Սերուցքայինները» կանցկացնեն ՉԼ-ի փլեյ-օֆֆ փուլում 100-րդ հանդիպումը։ Նման արդյունք դեռ ոչ մի ակումբ չի գրանցել։
Նախորդ տասնամյակում «Ռեալը» գերիշխում էր ՉԼ-ում։ Նրանք 4 անգամ դարձան մրցաշարի հաղթող։ Բայց այս մրցաշրջանում «Սերուցքայինների» գործերը այնքան էլ լավ չեն։ Հաշվի առելով թիմում առկա մեծաքանական վնասվածքները և «Ատալանտայի» ներկայիս լավ մարզավիճակը, սպասվում է, որ «Արքայական» ակումբը կարող է լուրջ խնդիրներ ունենալ Գասպերինիի գլխավորած թիմի դեմ խաղում։
«Ատալանտայի» դեմ խաղի համար Զինեդին Զիդանը ստիպված է եղել հայտացուցակում ներառել «Կաստիլիայի» մի քանի ֆուտբոլիստների։ Ընդհանուր առմամբ հայտացուցակում հայտնվել են երիտասարդական թիմի 6 ֆուտբոլիստներ՝ Դիեգո Ալտուբեն, Վիկտոր Չուստը, Միգել Գուտիերեսը, Անտոնիո Բլանկոն, Ուգո Դուրոն և Սերխիո Արիբասը։ Վերջինս «Վալյադոլիդի» դեմ խաղում բավական լավ տպավորություն թողեց։
2010-19 թվականների ընթացքում «Ռեալը» առնվազն հայտնվել է ՉԼ-ի կիսաեզրափակչում, սակայն վերջին երկու մրցաշրջաններում Զիդանի սաներին դա անել չի հաջողվել։
«Ռեալում» հույս ունեն, որ այս անգամ կկարողանան հասնել ցանկալի արդյունքի։
Los Merengues, Realmadrid.am