Հոդվածներ

«Ռեալը» առավելություն ունի Հոլանդի համար մղվող պայքարում
22.02.2021
1921 0

Marca-ի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալը» ակնհայտ առավելություն ունի Էրլինգ Հոլանդի համար մղվող պայքարում։ 

Դորտմունդի «Բորուսիան» առայժմ չի ցանկանում բաժանվել իր ֆուտբոլիստից, սակայն նշվում է, որ նման ցանկության դեպքում դրա մասին առաջինը կտեղեկացվի Ֆլորենտինո Պերեսը։ 

Դա կապված է այն բանի հետ, որ «Ռեալի» ու «Բորուսիայի» հարաբերությունները իրոք շատ լավ մակարդակի վրա են։ 

Մյուս կողմից Հոլանդի գործակալը Մինո Ռայոլան է, ով միշտ ցանկացել է աշխատել «Սերուցքայինների» հետ։

Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը անցկացրած 17 խաղերում դարձել է 17 գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված