«Ռեալը» ֆինանսական խնդիրներ ունի, որոնք առաջացել են կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Ներկայում «սերուցքայինները» պետք է 300 մլն եվրո հայթայթեն՝ ֆինանսական դեֆիցիտը լրացնելու համար:
Ինչպես հաղորդում է Marca-ն՝ հղում կատարելով The Times-ին, «արքայական» ակումբի ղեկավարությունը բանակցություններ է վարում արաբական Qiddiya ընկերության հետ: Կողմերը կարող են 10 տարվա պայմանագիր կնքել, որի արժեքը կկազմի 150 մլն եվրո:
Գործարքի կայացման դեպքում Qiddiya-ն կդառնա «Ռեալի» կանանց թիմերի գլխավոր հովանավորը:
Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում «Ռեալը» պայմանագիր է կնքել Providence ընկերության հետ, որի արժեքը կազմել է 205 մլն եվրո: Համաձայնագրի ժամկետը նախատեսված է մինչև 2027 թվականը:
Fanat, Realmadrid.am