«Ռեալի» պաշտպան Դին Հաուսենը պաշտոնապես ներողություն է խնդրել չինացի երկրպագուից։
Բանն այն է, որ 20-ամյա ֆուտբոլիստը Weibo սոցկայքում հրապարակում է կատարել չինարենով, որը օգտատերերը համարել են ռասիստական՝ աչքերի ձևի մասին ակնարկ պարունակելու համար։
«Ի սրտե ներողություն եմ խնդրում իմ չինացի ընկերներից։ Ես որևէ միտում չունենալով կիսվել եմ հրապարակումով, որը պարունակել է ռասիստական տարրեր։ Դա ամբողջովին պատահական է եղել, և ես ներողություն եմ խնդրում պատճառած անհարմարության համար». նշել է իսպանացի պաշտպանը։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն