«Յուվենտուսը» կապ է պահպանում «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ, հաղորդում է Ok Diario-ն։
Աղբյուրի տեղեկություններով, իտալական ակումբում հասկանում են, որ հենց «Յուվենտուսն» է Զիդանի կարիերայի շարունակության ամենահավանական տարբերակը, եթե նա լքի «Ռեալը»։
Հաղորդվում է, որ «Յուվենտուսի» նախագահ Անդրե Անյելին ու փոխնախագահ Պավել Նեդվեդը մշտական կապի մեջ են ֆրանսիացու հետ։