Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսը ցանկանում է այս կամ հաջորդ տրանսֆերային պատուհանին միանալ Մադրիդի «Ռեալին», հաղորդում է գերմանական Bild-ը:
Ըստ աղբյուրի՝ «Արքայական ակումբը» ցանկանում է սպասել մինչև 2024 թվականի ամառ, երբ կանադացու ու գերմանական ակումբի պայմանագրի ժամկետի լրանալուն կմնա ընդամենը մեկ տարի, իսկ այդ դեպքում Դևիսին հնարավոր կլինի ձեռք բերել ավելի ցածր գնով, քան հիմա:
2022/23 մրցաշրջանում Դևիսը Բունդեսլիգայում մասնակցել է 26 խաղի, խփել 1 գոլ ու կատարել 4 գոլային փոխանցում: Նա «Բավարիայի» կազմը համալրել է 2018 թվականին կանադական «Վանկուվեր Ուայթքեփսից»:
Fenomeno, Realmadrid.am