ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին իր կարծիքն է հայտնել «Ոսկե գնդակի» հավակնորդների վերաբերյալ:
«Իմ թիմում 2 ֆուտբոլիստ կա, որոնց օգտին առանց վարանելու կքվեարկեի. Նեյմարն ու Մբապեն: Նաև կնշեի Լևանդովսկուն, ով փայլուն տարի է անցկացրել: Մյուսն իմ ցանկում Բենզեման է. Կարիմը շարունակում է փայլել»,- եզրափակել է արգենտինացին:
Հիշեցնենք, որ Մեսսին հնարավորություն է տրվելու նշել 5 ֆուտբոլիստի անուն՝ ըստ հերթականության: Լրատվամիջոցները կարծում են, որ «Ոսկե գնդակի» վեցակի դափնեկիրը իր ցանկում 5-րդը նշելու է «Բարսելոնայի» երիտասարդ կիսապաշտպան Պեդրիին:
Fanat, Realmadrid.am