• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Marca. Ազարի հերթական անհաջող խաղը վերջնականապես հիասթափեցրել է «Ռեալի» ղեկավարությանը

Հոդվածներ

Marca. Ազարի հերթական անհաջող խաղը վերջնականապես հիասթափեցրել է «Ռեալի» ղեկավարությանը
17.01.2021
3633 0

Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում էդեն Ազարի հերթական անհաջող ելույթը վերջնականապես հիասթափեցրել է «Ռեալի» ղեկավարությանը:

Ինչպես հաղորդում է Marca-ն, «Ատլետիկի» դեմ խաղում բելգիացին կատարել է 37 փոխանցում, որից 34-ը՝ ճշգրիտ, 1 բանալի և 2 երկար փոխանցում, 1 հարված, մեկ անգամ էլ բաց է թողել լավ հնարավորությունը: Հատկանշական է, որ հաջողված դրիբլինգի ցուցանիշը 0 է:

Անհամաձայնության առիթ է դարձել նաև այն, որ Զինեդին Զիդանը 30-ամյա խաղացողին համարում է մեկնարկային կազմի՝ անձեռնամխելի ֆուտբոլիստ:

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ազարն անցկացրել է 6 հանդիպում ու դարձել 1 գոլի հեղինակ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված