ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի ապագան, որի պայմանագրի ժամկետը լրանում է 2022 թվականին, շարունակում է անորոշ մնալ։
Եթե ֆուտբոլիստը հրաժարվի երկարաձգել ՊՍԺ-ի հետ գործող պայմանագրի ժամկետը, ապա, հավանական է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կլքի ակումբը։
Բացի այդ, փարիզյան ակումբը հետաքրքրվող ակումբներից 200 մլն եվրո է պահանջում նրա համար, հաղորդում է Le Parisien-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։