Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը կարող է հեռանալ թիմից, եթե Իսպանիայի մարզադաշտերում ռասիստական վիրավորանքներին վերջ չտրվեն:
Լա լիգայի 35-րդ տուրում կայացած «Վալենսիայի» դեմ խաղում բրազիլացուն անվանել էին «կապիկ» և «հիմար», որից հետո խաղը 8 րոպե դադարել էր:
UOL-ի հաղորդմամբ՝ բրազիլացին մտադիր է հարցազրույց հրավիրել, խոսել իրավիճակի մասին և անգամ հայտնել, որ դիտարկում է հեռանալու տարբերակը:
Վինիսիուսի պայմանագիրը մարդրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը: Հրաժարագինը կազմում է մեկ միլիարդ եվրո: