Զինեդին Զիդանը շարունակում է պնդել, որ «Ռեալի» համար խիստ անհրաժեշտություն է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը:
Ինչպես հաղրդում է Sport.es-ը, ֆրանսիացի մասնագետը պահանջել էր իր հայրենակցին ձեռք բերել դեռևս նախորդ ամռանը, սակայն Ֆլորենտինո Պերեսը հրաժարվել էր հնարավոր գործարքից:
Զիդանը կարծում է, որ «արքայական» ակումբի կիսապաշտանությանը թարմություն է պետք, իսկ Պոգբան միջին գիծն ուժեղացնելու լավագույն տարբերակն է:
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա խաղացողն անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեիղնակ:
Fanat, Realmdrid.am