«Սելտայի» դեմ խաղից հետո Տիբո Կուրտուան կիսվել է իր տպավորություններով։
«Յուրահատուկ զգացողություն է «Սանտիագո Բեռնաբեու» վերադառնալն ու երկրպագուների ներկայությամբ այնտեղ հաղթելը։ Առաջին կեսը մեզ համար այնքան էլ հաջող չստացվեց, սակայն ընդմիջումից հետո խփած արագ գոլը առանցքային դեր ունեցավ այն խաղում։ Իհարկե, սա այն սկիզբը չէր, որը մենք ցանկանում էինք տեսնել «Բեռնաբեուում», քանի որ դու միշտ նման խաղերում ցանկանում ես սեղմել մրցակցին։ Այնուամենայնիվ մենք լավ պատասխան տվեցինք, և որ ամենակարևորն է, երեք միավոր վաստակեցինք։
Մենք աշխատում ենք պաշտպանությունում խաղը բարելավելու վրա։ Թիմը նոր մարզիչ ունի, և մենք պետք է որոշ բաներ բալանսավորենք։ Խնդիրը նրանում է, որ երբ հարձակվողները պրեսինգի են դիմում, մենք պետք է թիկունքում ավելի ապահով գործենք։ «Սելտան» այն թիմերից է, որը յուրաքանչյուր պահի կարող է դժվարություններ առաջացնել։
Մենք ցանկանում ենք խաղը սկսել պաշտպանությունից և բարձր պրեսինգ կիրառել, իսկ արդյունքում մրցակցիները պահեր են ստեղծում։ Պետք է վերանայենք և գտնենք այն սխալները, որոնց արդյունքում մրցակցիները այդքան պահեր են ստեղծում։ Իհարկե, հիանալի է, երբ թիմը շատ գոլեր է խփում, բայց պետք է մտածել նաև պաշտպանության մասին և բալանսավորել խաղը». նշել է Կուրտուան։
Los Merengues, Realmadrid.am