«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո ԱՆչելոտին մեկնաբանել է «Ռեալ Սոսյեդադի» դեմ Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի խաղը (0-0):
«Շատ լավ էինք խաղում ու արժանի էինք հաղթանակի: Թիմն ավելի լավն է դառնում, զարգանում է: Լավ էինք գործում թե՛ գնդակով, թե առանց դրա: Պարզապես գոլեր չխփեցինք, չնայած՝ մոտ էինք դրան: Սա ոչ-ոքի է, որը ձեռնտու է մեզ: «Բարսան» շատ լավ է խաղում, սակայն մրցաշրջանը երկար է»,- Անչելոտիի խոսքը փոխանցում է AS-ը:
18 խաղից հետո «Ռեալը» 42 միավորով երկրորդ տեղում է:
Fanat, Realmadrid.am