«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է իր ապագայի մասին:
«Չգիտեմ՝ որքան ժամանակ կարող եմ հանդես գալ բարձր մակարդակով: Ներկայում մինչև 2022 թվականը գործող պայմանագիր ունեմ: Տեսնենք՝ ինչ կլինի ապագայում: Կարիերաս ավարտելուց հետո մտադիր եմ մնալ ֆուտբոլում: Կցանականայի մարզիչ դառնալ, սակայն դրա համար պետք է բավականին աշխատեմ: Մարզչի գործը պարզապես 11 ֆուտբոլիստ ընտրելը չէ»,- ֆրանսիացու խոսքը փոխանցում է Calciomercato-ն:
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Բենզեման անցկացրել է 4 հանդիպում ու դարձել 1 գոլի հեղինակ:
Fanat, Realmadrid.am