Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան կիսվել է «Բարսելոնայի» հետ առաջիկա հանդիպման մասին իր մտքերով:
«Մենք ամբողջովին կենտրոնացած ենք ու անհամբեր սպասում ենք եզրափակիչին։ Սա շատ կարևոր է թե՛ թիմի, թե՛ մեր երկրպագուների համար։ Ցանկանում ենք ուրախության առիթ տալ մեր երկրպագուներին, ցանկանում ենք ցույց տալ, թե ինչպիսի թիմ ենք»,— Կուրտուայի խոսքերը փոխանցում է AS-ը։
Իսպանիայի գավաթի եզրափակիչը կկայանա ապրիլի 26-ին։ Խաղը կանցկացվի Սևիլիայում՝ «Օլիմպիկո դե Սևիլյա — Լա Կարտուխա» մարզադաշտում։ Հանդիպման գլխավոր մրցավարը կլինի Ռիկարդո Դե Բուրգոս Բենգոեչեան։ Խաղի մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:59-ին։ Իսպանիաի գավաթի գործող հաղթողը «Ատլետիկն» է։
Fanat, Realmadrid.am