Նորվեգացի հարձակվող Էռլինգ Հալանդը, որը ներկայումս հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթիում», կարող է դառնալ Մադրիդի «Ռեալի» գլխավոր տրանսֆերային նպատակը, եթե բրազիլացի Վինիսիուս Ժունիորը լքի ակումբը։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրը նշում է, որ «արքայական» ակումբը դեռևս 2022 թվականին էր ցանկանում ձեռք բերել Հալանդին՝ մինչև նրա «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությունը։ Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը Հալանդի խաղի մեծ երկրպագու է։
Ավելի վաղ Վինիսիուսը մերժել էր «Ռեալի»՝ պայմանագիրը մինչև 2030 թվականը երկարաձգելու առաջարկը։ Բրազիլացին ցանկանում է տարեկան վաստակել 30 միլիոն եվրո, մինչդեռ Մադրիդում առաջարկում են 15-20 միլիոն եվրո։
Հալանդը համարվում է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը։ Transfermarkt պորտալի համաձայն՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 200 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում նա 40 խաղում խփել է 30 գոլ և կատարել է 4 գոլային փոխանցում։
Fanat, Realmadrid.am