• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալի» ֆուտբոլիստները մեկնաբանել են «Ատլետիկի» դեմ հաղթական խաղը

Հոդվածներ

«Ռեալի» ֆուտբոլիստները մեկնաբանել են «Ատլետիկի» դեմ հաղթական խաղը
21.04.2025
184 0

Իսպանիայի առաջնության 32–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 1։0 հաշվով առավելության հասավ Բիլբաոյի «Ատլետիկի» նկատմամբ։

Կուրտուա․ «Վալվերդեն գոլ այն կերպ, որը միայն իրեն է հայտնի (ժպտում է): Ֆեդեն ունի եզակի, հզոր և փայլուն հարված։ Երեկվա մարզման ժամանակ նա հարվածեց այնպես, որ մտածեցի՝ գնդակը կթռչի դարպասից դուրս, բայց հանկարծ այն ոլորվեց ու ընկավ դարպասի մեջ։ Այդ պահին ես նրան հարցրի՝ «Ինչպե՞ս ես այդպես հարվածում»։

Մարզումների ժամանակ Վալվերդեն շաբաթական կտրվածքով հեշտությամբ 1-2 նման գոլ է խփում։ Մենք տարիներ շարունակ նրան ասում ենք՝ «Հարվածի՛ր, հարվածի՛ր, հարվածի՛ր»։ Նա շատ լավ հարված ունի, և այսօր կրկին ապացուցեց դա»։

Վալվերդե․ «Լավ գիտեինք, որ «Ատլետիկի» դեմ բարդ խաղ է սպասվում՝ ՉԼ-ից դուրս մնալուց հետո։ Ես շատ երջանիկ և հպարտ եմ մեր համատեղ ջանքերի համար։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև երկրպագուներին, ովքեր, չնայած «Արսենալի» դեմ խաղին, եկել էին «Բեռնաբեու» և աջակցեցին մեզ։

Մենք շատ երախտապարտ ենք մեր երկրպագուներին՝ նույնիսկ ամենադժվար պահերին մեզ սիրելու և աջակցելու համար։

Իմ գո՞լը։ Երբեմն ես շատ եմ մտածում, և գլխումս միանգամից շատ կասկածներ ու տարբերակներ են հայտնվում։ Այս անգամ չմտածեցի՝ ուղղակի փորձեցի հարվածել։

Այսօր «Ատլետիկի» դեմ մի քանի լավ հարված կատարեցի։ Ինձ շատ վստահ էի զգում, իսկ իմ թիմակիցները միայն ուժեղացնում էին այդ վստահությունը»։

 Ռ. Ասենսիո․ «Նման պահերը ապրելը և տեսնելը, թե ինչպես են «Ռեալի» երկրպագուները ինձ աջակցում, անհնար է բառերով արտահայտել։ Ես միշտ ինձ ամբողջությամբ կտամ այս ակումբի համար»։


Ամենակարդացված