Իսպանիայի առաջնության 32–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 1։0 հաշվով առավելության հասավ Բիլբաոյի «Ատլետիկի» նկատմամբ։
«Ռեալ Մադրիդը» Լա Լիգայի խաղում հաղթել է «Ատլետիկին» «Սանտիագո Բեռնաբեուում» 1։0 հաշվով՝ խփելով գոլ 90-րդ րոպեից հետո՝ առաջին անգամ 1984 թվականի նոյեմբերից ի վեր (խաղ «Օսասունայի» դեմ)։
«Ռեալ Մադրիդը» Լա Լիգայում անպարտելի է «Ատլետիկի» հետ վերջին 20 տնային հանդիպումներում՝ 17 հաղթանակ, 3 ոչ– ոքի։ Սա «Ռեալի» պատմության ամենաերկար անպարտելի շարքն է այս դիմակայությունում։
Վալվերդեն խփել է «Ռեալի» 21-րդ դարի չորրորդ ամենաուշ գոլը Լա Լիգայի տնային խաղում՝ 92։08 րոպեին․
1․Երրորդ տեղում է Հիգուաինի գոլը «Խետաֆեի» դարպասը 2009-ին (92։20)
2․ Երկրորդը՝ Բելինգհեմի գոլը՝ նույնպես «Խետաֆեի» դեմ 2023-ին (94։11)
3․ Առաջինը՝ Կարվախալի գոլը «Ալմերիայի» դեմ՝ 2024-ին (98։35)
Վալվերդեն այս մրցաշրջանում խփեց իր 9-րդ գոլը՝ ընդամենը 3-ով պակաս, քան իր ամենաարդյունավետ մրցաշրջանում՝ 2022/23 (12 գոլ)։
Վինիսիուսը տոնեց իր 200-րդ հաղթանակը «Ռեալի» կազմում։
Ռյուդիգերը անցկացրել է իր 150-րդ հանդիպումը «Ռեալ Մադրիդում»։
«Ռեալ Մադրիդը» ընթացիկ մրցաշրջանում իր 3 ամենավատ առաջին կեսերից երկուսը անցկացրել է հենց «Բեռնաբեուում»՝ ըստ xG ցուցանիշի.
1․ «Ատլետիկի» դեմ՝ 0.16 xG
2․ «Արսենալի» դեմ՝ 0.11 xG
3․ Լիովին վատագույնը՝ «Վալյադոլիդի» դեմ՝ 0.08 xG