Կեպա Արիսաբալագան կարող է ևս մեկ մրցաշրջան անցկացնել Մադրիդի «Ռեալի» կազմում։
Relevo-ի փոխանցմամբ, եթե «Ռեալը» չկարողանա համաձայնության հասնել Անդրեյ Լունինի հետ նոր պայմանագրի հարցում, և վերջինս որոշի հեռանալ, ապա Կեպայի վարձակալության ժամկետը հնարավոր է երկարաձգեն ևս մեկ տարով։
Աումբում գնահատում են դարպասապահի պրոֆեսիոնալիզմն ու այն, թե ինչպես է նա ընդունում թիմում իր դերը։ Բացի այդ, չի մոռացվել նաև «Մանչեսթեր Սիթիի» դեմ հետխաղյա 11 մետրանոցների ժամանակ նրա աջակցությունը Անդրեյ Լունինին ։
Միևնույն ժամանակ «Ռեալում» չեն ցանկանում նոր դարպասապահ ձեռք բերելու համար գումար ծախսել։
Los Merengues, Realmadrid.am