Հայտնի է դարձել, թե ինչ պարգևավճարներ է նախապատրաստել «Արքայական» ակումբն իր անձնակազմին՝ մրցաշրջանում 6 տիտղոս նվաճելու պարագայում։
«Ռեալն» իր ֆոտբոլիստներին 80 մլն եվրո կվճարի, եթե նրանք հաղթեն 6 մրցաշարերում։
Այս մրցաշրջանում «Սերուցքայիններն» արդեն հաղթել են ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթում և միջմայրցամաքային գավաթում, ու բացի դա, նրանք շարունակում են պայքարը ՉԼ-ում, Լա Լիգայում և Իսպանիայի գավաթի խաղարկությունում։ Ինչպես նաև հունիսին «Ռեալը» մասնակցելու է Աշխարհի ակումբային առաջնությանը։
Նախորդ մրցաշրջանում մադրիդյան ակումբի ֆուտբոլիստները 40 մլն եվրո էին պարգևավճար ստացել։
Los Merengues, Realmadrid.am