Խորվաթիա - Իտալիա խաղից հետո Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է կարիերան ավարտելու մասին:
«Հիմա կարիերան ավարտելու մասին խոսելու ժամանակը չէ: Ցանկանում եմ հավերժ ֆուտբոլ խաղալ, բայց գիտենք, որ դա անհնար է: Կգա օրը, երբ կհայտարարեմ հեռանալու մասին, սակայն ներկայումս չգիտեմ՝ երբ կլինի»,- խորվաթ կիսապաշտպանի խոսքը փոխանցում է Madrid Xtra-ն:
Հիշեցնենք, որ Խորվաթիայի հավաքականը Իտալիայի դեմ խաղում հաղթանակը բաց էր թողել վերջին վայրկյաններին, սակայն խմբից դուրս գալու տեսական շանս պահպանում է:
Fanat, Realmadrid.am