Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» երկխաղյա դիմակայության արդյունքում (2:1, 1:1 (2-4 11մ․) հաղթահարեց «Ատլետիկոյի» արգելքը և քառորդ եզրափակիչում ուժերը կչափի «Արսենալի» հետ։
«Ռեալի» պաշտպան Ֆերլան Մենդին անցկացրեց իր 200-րդ խաղը թիմի կազմում՝ «Ատլետիկոյի» դեմ հանդիպման ժամանակ։ Նա փոխարինվեց 83-րդ րոպեին վնասվածքի պատճառով։
Մենդին իր նորամուտը նշել է 2019 թվականի սեպտեմբերի 1-ին՝ «Վիլառեալի» դեմ արտագնա խաղում։ Այս վեց մրցաշրջանների ընթացքում նա դարձել է անփոխարինելի պաշտպան և արդեն իսկ ունի 13 տիտղոս։
200 խաղ
Լա Լիգա – 128
Չեմպիոնների լիգա – 53
Իսպանիայի գավաթ – 6
Իսպանիայի սուպերգավաթ – 11
Եվրոպայի սուպերգավաթ – 2
136 հաղթանակ 200 խաղում։