• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալի» ֆուտբոլիստները մեկնաբանել են «Ատլետիկոյի» դեմ հաղթական խաղը

Հոդվածներ

«Ռեալի» ֆուտբոլիստները մեկնաբանել են «Ատլետիկոյի» դեմ հաղթական խաղը
13.03.2025
1147 0

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» երկխաղյա դիմակայության արդյունքում (2:1, 1:1 (2-4 11մ․) հաղթահարեց «Ատլետիկոյի» արգելքը և քառորդ եզրափակիչում ուժերը կչափի «Արսենալի» հետ։

Տիբո Կուրտուա

«Երբ Խուլիան Ալվարեսը իրացնում էր 11–մետրանոցը, ինձ թվում էր, թե նա երկու անգամ դիպավ գնդակին, ու ես այդ մասին ասացի մրցավարին։

Մենք շաբաթվա ընթացքում քննարկել էինք «Ատլետիկոյի» խաղացողների 11–մետրանոցները։ Գիտեինք՝ Կորեան կխփի ձախ անկյունով։ Լյորենտեի վերաբերյալ տվյալ չունեինք, բայց հիշեցի, որ «Ռեալի» մարզումներին նա նույնպես սիրում էր ձախով խփել։

Սիմեոնեի արձագանքը չեղարկված գոլի՞ն, ՈւԵՖԱ-ն, ըստ ամենայնի, ճիշտ որոշում կայացրեց։

Ես հոգնել եմ մշտական լացի խոսակցություններից մրցավարների մասին։ Եթե դու հաղթում ես 1:0 և չես փորձում խփել երկրորդը՝ դա քո խնդիրն է, ոչ թե մրցավարինը»։

Լուկաս Վասկես

«Ընդհանուր առմամբ մենք ավելի լավ տեսք ունեինք, քան «Ատլետիկոն»։ 11–մետրանոցները վիճակախաղ են։ Մենք մինչև վերջ ցույց տվեցինք, որ ուզում ենք անցնել հաջորդ փուլ։ Մեզ քննադատում են կամ թերագնահատում, բայց մենք լավ վիճակում ենք՝ Լա Լիգայում առաջատարներից ենք, ՉԼ-ի քառորդ եզրափակիչում և Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչում»։

 Ջուդ Բելինգեմ

«Վինիսիուսը չիրացրեց 11 մետրանո՞ցը։ Մենք դրան կարևորություն չենք տալիս, մենք լիարժեք վստահում ենք նրան։ Նա շատ 11–մետրանոց է իրացրել կարևոր խաղերում։ Նման բաներ պատահում են»։

Լուկա Մոդրիչ

«Խոսքեր չկան։ Շատ դժվար խաղ էր, բայց մենք երջանիկ ենք, որ դուրս եկանք քառորդ եզրափակիչ։ Մենք վերահսկեցինք խաղը՝ ստիպելով «Ատլետիկոյին» պաշտպանվել։ Համախմբված տառապեցինք ու վերջում ցուցադրեցինք մեր վարպետությունը 11–մետրանոցներում։

Ալվարեսի չեղարկված գո՞լը։ Չգիտեմ՝ իրականում երկու անգամ դիպա՞վ, թե ոչ, բայց կանոնն այդպես է։ Մարդիկ զարմանում են, բայց չեմ հասկանում՝ ինչու։ Խուլիանին չհաջողվեց, մեզ՝ հաջողվեց։

Այս խաղերը շատ բան են նշանակում ինձ համար՝ հաշվի առնելով տարիքս։ Կարիերայիս ավարտը մոտ է, բայց ես դեռ զգում եմ, որ պատրաստ եմ խաղալու։ Տեսնենք՝ ինչքա՞ն կկարողանամ։ Ես խնդիր չունեմ մեկնարկային կազմում լինելու հետ անգամ 1-3 խաղ անընդմեջ։ Պատրաստ եմ, բայց որոշողը Անչելոտին է»։


Ամենակարդացված