Ֆեդերիկո Վալվերդեն խոսել է իր և Կարլո Անչելոտիի ունեցած հարաբերությունների մասին։
«Ես սովորել եմ խաղալ այնտեղ, որտեղ կարիքը կա։ Միայն թե խաղալ։ Երբ նոր էի սկսել ելությներս Անչելոտիի գլխավորությամբ, բարկանում էի նրա վրա, քանի որ պետք է փոխեի խաղային դիրքս։
Ես սովորեցի գնահատել մարզչի պահանջները, աճել խաղում և ընդունել, որ եթե մարզիչը խնդրում է քեզ խաղալ այլ դիրքում, ապա դա պետք է գնահատել ու մաքսիմալ օգուտ քաղել այդ ամենից։
«Ռեալում» խաղալը հեշտ չէ։ Պետք է պինդ բռնես քեզ ընձեռված հնարավորությունն ու բաց չթողնես։ Անչելոտին միշտ պատրաստ է եղել օգնել ինձ ու խորհուրդներ տալ, և դա պետք է գնահատել». նշել է ուրուգվայցի կիսապաշտպանը։
Los Merengues, Realmadrid.am