Լրագրող Ռամոն Ալվարես դե Մոնի փոխանցմամբ, Արդա Գյուլերը հայտնել է «Ռեալի» ղեկավարությանը, որ ցանկանում է հեռանալ։
Կարլո Անչելոտին համաձայն է, որ թուրք ֆուտբոլիստը առաջիկա մրցաշրջանը վարձավճարային հիմունքներով այլ ակումբում անցկացնի։
«Ռեալում» դեռ պետք է որոշում կայացնեն 19-ամյա ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ։ Բանակցությունները տեղի կունենան մրցաշրջանի ավարտին։
Ավելի վաղ նշվում էր, որ Գյուլերը չի ցանկանում հեռանալ, սակայն նա շատ քիչ է խաղաժամանակ ստանում, և միգուցե, հենց դա է պատճառը, որ նա փոխել է իր տեսակետը։
Los Merengues, Realmadrid.am