Իսպանիայի առաջնության 26–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 1։2 հաշվով պարտվեց «Բետիսին»։
«Ռեալի» գլխավոր մարզչի հետխաղյա մամուլի ասուլիսը
«Այսօր մենք շատ վատ խաղ անցկացրինք, պարտությունն արդարացի էր։ Լավ սկսեցինք հանդիպումը, բայց հետո չկարողացանք պահպանել մեր հիանալի տրամադրվածությունն ու ինքնանվիրումը։ «Բետիսը» մեզնից ավելի լավ խաղաց և արժանի հաղթանակ տարավ։ Այսօր չափազանց շատ էինք կորցնում գնդակը։
Լա Լիգայի տիտղոսը մեզնից փախչո՞ւմ է։ Այո՛, «Բետիսին» պարտվելը մեզ համար մեծ հարված է, պետք է արձագանքենք այս պարտությանը։ Եթե առաջիկա հանդիպմանը «Ատլետիկոյի» դեմ այսպես խաղանք, մենք չենք հաղթի»։
«Մբապեի փոփոխությո՞ւնը։ Նա 100%-ով պատրաստ չէր, քանի որ շատ չէր մարզվել մեզ հետ «Բետիսի» դեմ հանդիպումից առաջ։ Նախընտրեցի փոխարինել Կիլիանին Էնդրիկով, որպեսզի խուսափենք հնարավոր խնդիրներից»։