Հոդվածներ

Վալվերդեն ընդունել է, որ ԱԱ-ից հետո նրա մարզավիճակը անկել է
08.02.2023
1534 0

ԱԱ 2022-ից առաջ Ֆեդե Վալվերդեն գրեթե յուրաքանչյուր խաղի փայլում էր ու ստանում մի շարք դրական կարծիքներ երկրպագուների կողմից։ Թոնի Կրոսը նրան նույնիսկ ներառել էր իր վարկածով աշխարհի լավագույն երեք ֆուտբոլիստների ցանկում։

Մունդիալից հետո ամեն ինչ փոխվեց։ Վալվերդեն վատ մարզավիճակում է, գնալով ավելի քիչ է խաղաժամանակ ստանում, իսկ «Մալյորկայի» դեմ խաղում նույնիսկ զայրացավ, երբ Անչելոտին փոխարինեց նրան։ Ուրուգվայցին արդեն 11 խաղ է, ինչ չի կարողանում գոլի հեղինակ դառնալ, իսկ Մունդիալից առաջ նա անցկացրած 21 խաղերում դարձել էր 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ 

Վալվերդեն անձամբ է ընդունում, որ այժմ լավագույն մարզավիճակում չէ։ 

«Աշխարհի առաջնությունը ազդել է իմ մարզավիճակի վրա։ Մունդիալին մեկնելուց առաջ դա դրական ես տրամադրվում ու կարծում, որ ամեն ինչ լավ է լինելու։  ԱԱ-ում խաղալը գրեթե բոլոր ֆուտբոլիստների երազանքն է։ Անտանելի է դառնում, երբ հասկանում ես, որ ողջ աշխատանքը, որ կատարել ես նախքան Մունդիալը, ջուրն է ընկնում։ Իհարկե, ֆուտբոլում միշտ չէ, որ ամեն ինչ հարթ է ընթանում։ Լինում են նաև տխուր պահեր։ Նախքան Մունդիալը ես լավ էի խաղում, իսկ այժմ լավագույն մարզավիճակում չեմ։ Այո՛, խնդիրներ կան, բայց եթե ես կարողանամ հաղթահարել դրանք, ավելի ուժեղ կդառնամ։ Ես պետք է խոսեմ այն մարդկանց հետ, ովքեր ինձ օգնում են։ Իմ ձգտումն է դառնալ «Ռեալի» ավագը, և դրա համար պետք է ամեն ինչ ճիշտ անեմ։ Քիչ-քիչ իմ խաղը ավելի լավը կդառնա». նշել է Վալվերդեն։ 

Los Merengues, Realmadrid.am