Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում 2-5 հաշվով պարտվել էր «Բարսելոնային» ու զիջել տիտղոսը:
Հանդիպումից հետո կատալոնական ակումբի ֆուտբոլիստներ Ռոբերտ Լևանդովսկին ու Լամին Յամալը լուսանկարվել էին «Արքայական ակումբի» խաղաշապիկով երեխայի հետ՝ վերջինիս հագուստի վրա ծածկելով «Ռեալի» տարբերանշանը:
Համացանցում ցուցադրվել է, որ նմանատիպ իրավիճակում իրեն բոլորովին այլկերպ է դրսևորել «Սերուցքայինների» լեգենդ, «Ոսկե գնդակի» դափնեկիր Կարիմ Բենզեման:
Fanat, Realmadrid.am