Իսպանիայի առաջնության 26–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Բետիսին» (01.03.2025, 21:30):
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի նախախաղային մամուլի ասուլիսը
«Վաղը ես օգտագործելու եմ լավագույն մեկնարկային կազմը։ 3 միավորը մեզ համար կենսականորեն կարևոր է, մենք չենք մտածում ՉԼ-ի 1/8 եզրափակչի առաջին հանդիպման մասին («Ատլետիկոյի» դեմ, մարտի 5, 00:00 ԵԺ)»։
«Ռաուլ Ասենսիոն կարգին է։ Նրա վրա ազդել են «Սոսիեդադի» երկրպագուների երգերը՝ «Ասենսիո, մեռիր» վանկարկումով, բայց հիմա ամեն ինչ լավ է, նա պատրաստ է խաղալ։ Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ վիրավորանքներ ֆուտբոլում չպետք է լինեն։
Ռաուլը լավն է թե՛ կենտրոնական պաշտպանությունում, թե՛ աջ եզրում։ Երբ աջ հարձակվողն այդքան ուժեղ է, ինչպիսին Ռոդրիգոն է, թիմին հարձակվող կիսապաշտպան պետք չէ»։
«Բելինգեմը բաց կթողնի վաղվա հանդիպումը որակազրկման պատճառով։ Դա անարդար է, բայց ես չեմ խոսելու Անտոնիի կարմիր քարտը չեղարկելու մասին»։
«Վալվերդեն չի խաղա «Բետիսի» դեմ, նա փոքր մկանային անհարմարություն է զգում, բայց վնասվածք չունի։ Նա շարք կվերադառնա «Ատլետիկոյի» դեմ հանդիպման համար»։
«Կամավինգան կարող է փոխարինել Սեբալյոսին մեկնարկային կազմում։ Նույնը վերաբերում է Մոդրիչին, Վալվերդեին և Չուամենիին»։
«Վինիսիուսը՝ թիմի ավագի դերո՞ւմ։ «Ռեալում» ավագների նշանակման ավանդույթ կա, բայց Վինիսիուսը հիանալի դրսևորեց իրեն այդ դերում։
Վինին փոփոխություններ բերեց մեր թիմում․ այժմ մեր բոլոր հարձակվողները ավելի մեծ ջանքեր են գործադրում պաշտպանությունում»։
«Մամուլում ասում են, որ 39 տարեկանում Մոդրիչն այլևս չի կարող խաղալ ամեն երեք օրը մե՞կ։ Նա դա կարող է դա անել առանց որևէ խնդրի։ Նա այն քիչ ֆուտբոլիստներից է, ովքեր այս մրցաշրջանում վնասվածք չեն ստացել։ Լուկան հիանալի մարզավիճակում է»։
«Մբապեն այլևս ատամնացավ չունի, նա այժմ կարգին է և պատրաստ է խաղալ»։