Հոդվածներ

Զինեդին Զիդանի ուղերձը Թոնի Կրոսին
26.05.2024
1301 0

Թոնի Կրոսի համար իսպանական ֆուտբոլն ավարտված է։ «Ռեալի» կազմում նրան մնացել է անցկացնել միայն մեկ հանդիպում՝ ՉԼ-ի եզրափակիչը «Բորուսիա Դորտմունդի» դեմ։ Դրան կհաջորդի ԵՎՐՈ 2024-ը, որից հետո գերմանացի ֆուտբոլիստը կավարտի իր կարիերան։ 

«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ և թիմի լեգենդ Զինեդին Զիդանը կարճ, բայց շատ ճշգրիտ ձևով է բնութագրել Կրոսին։

«Ֆուտբոլիստ և մարդ բարձր մակարդակի։ Շնորհակալություն քեզ, Թոնի». գրել է Զիզուն։

Անկասկած Կրոսը էական դեր է ունեցել Զիդանի գլխավորած «Ռեալում», որին հաջողվել է ՉԼ-ի 3 անընդմեջ գավաթ նվաճել։ Զիդանի օրոք Կրոսը մասնակցել է 209 հանդիպման և դարձել ավելի քան 70 գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am

Միացի’ր Չեմպիոնների Լիգայի եզրափակիչի մեգադիտմանը` ՄԵԾ ԷԿՐԱՆՈՎ


Ամենակարդացված